Մեծ Բրիտանիան արգելել է իր զինվորականներին մեկնել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն արգելել է իր զինվորականներին մեկնել Ուկրաինա՝ սպառնալով այդ դեպքում կիրառել վարչական ու կարգապահական պատժամիջոցներ։ Այս մասին հայտնում է «Independent» պարբերականը։ 
«Բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանից, գտնվում են արձակուրդում, թե ոչ, արգելվում է մեկնել Ուկրաինա մինչև հետագա տեղեկատվությունը», - ասված է հայտարարությունում։

 
Ըստ պարբերականի, բրիտանական պաշտպանական գերատեսչությունը ստիպված է եղել այդպիսի հայտարարություն տալ այն բանից հետո, երբ չորս զինվորական անհետ կորել են։ Ենթադրվում է, որ նրանք մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու պատերազմական գործողություններին։

--00--ՍԳ