Թուրքիայի և Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Աշխարհ

Թուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ Է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքիան մեղադրել Է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:

Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել Է 11 մարմին:

Եվս մեկ ցրտահարված մարդ Է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել Է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական Է մարդու իրավունքների բնագավառում:

Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել Է, որ «միգրանտներն այդպես Էլ սահման չեն հասել»:

--00--ԿԿ