ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Հունաստանն Էվրոսում հույն-թուրքական սահմանին պատնեշներ կկառուցի: Այս մասին Korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիզոխոիդիսը։
«Այդ պատնեշը կկառուցվի մեր երկրի շահերի պաշտպանության համար»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Աթենքում կկարողանան կանխել անօրինական միգրանտների մուտքը Թուրքիայից ԵՄ։
Խրիզոխոիդիսը նշել է նաև, որ այժմ սահմանին սպառնալիքների մասին խոսելու առիթ չկա։