Ավստրալիան, Բրիտանիան և Ֆրանսիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Աշխարհ

Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիներին կոչ են արել հնարավորինս շուտ հեռանալ Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հյուպատոսական ծառայությունները և հյուպատոսական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունները կարող են սահմանափակվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Ավստրալացիները, ովքեր որոշում են մնալ Ուկրաինայում, պետք է վերանայեն իրենց ծրագրերը անձնական անվտանգության առումով, պատրաստ լինեն տեղում անվտանգ ապաստան գտնել, եթե անհրաժեշտ լինի, լինել իրազեկված և գրանցվել  արտաքին գործերի և առևտրի նախարարությունում», – ասվում է Ավստրալիայի կառավարության հայտարարության մեջ:

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսել են Ուկրաինայում իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը։

--00--ԿԿ

Տեսանյութեր