ՌԴ-ի հետ բանակցությունների համար գլխավոր պայմանն Ուկրաինայում հրադադարն է. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայում հրադադարը գլխավոր պայմանն Է Կիեւի եւ Մոսկվայի բանակցություններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առանց հրադադարի չի կարելի անցնել իսկական բանակցությունների»,- ասել Է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ Լը Դրիանը նշել Է Ֆրանսիայի միջնորդական դերն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործում:

«Չնայած իրադրության ամբողջ լրջությանը, մենք պետք Է պահպանենեք երկխոսության ուղիները Ռուսաստանի հետ»,- ասել Է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ «դա առավել եւս կարեւոր Է, առայժմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարներն անմիջականորեն չեն խոսում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ