Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Աշխարհ

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքը։

«Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Առաջարկվում է նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրության մեջ։