Զապորոժյեի ատոմակայանում տեղի ունեցածը «ուկրաինական արմատականների ցինիկ քարոզչական արշավի տարր է»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը՝ ռուսական կողմի պահանջները կատարելու դեպքում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը պետք է լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր է ռազմական գործողությունների դադարեցման համար»։

Պուտինը նաև Մակրոնին մատնանշել է, որ Կիևը չի կատարել հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները։

Քննարկվել է նաև բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանման հարցը։

Պուտինը նաև ասել է, որ Զապորոժյեի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպը «ուկրաինական արմատականների ցինիկ քարոզչական արշավի տարր է»։

--00--ՍԳ