«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

մա

Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվելված Մարտական Եղբայրության անդամներ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը գիշերն ազատ են արձակվել։ Նշենք, որ միաբանները ձերբակալվածի կարգավիճակում էին և նրանց մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին հայտնում են «Մարտական եղբայրություն»-ից։

«Իսկ Եղբայրության անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրան շինծու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության կատարման հատկանիշներով»,- նշել են կազմակերպությունից։

--00—ԼՀ