Ֆրանսիան կշարունակի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական որոնումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

տռռեգտեռգ

Ֆրանսիան կշարունակի տարբերակների որոնումներն Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին այդ մասին «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում հայտարարել Է երկրի կառավարության ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատալը:

«Ֆրանսիան հանդես Է գալիս ապաԷսկալացման համար դիվանագիտական լուծման որոնումների օգտին,- ասել Է Ատալը:- Մենք մտադիր ենք առաջ շարժվելու այդ ուղիով»: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել Է, որ Ուկրաինայում իրադրությունը «մնում Է շատ անկայուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ