Ավստրալիան ևս 18 մլն դոլար կուղղորդի Ուկրաինայի համար զինամթերքի և պարենի գնմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

աշխարհ

Ավստրալիան եւս 25 միլիոն ավստրալական դոլար (18,7 միլիոն ամերիկյան դոլար) կուղղորդի Ուկրաինայի համար զինամթերքի, պարենի եւ դեղորայքի գնմանը: Մարտի 31-ին այդ մասին հայտնել Է երկրի վարչապետ Սքոտ Մորիսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչաետը, որը պատգամավորների առջեւ ելույթ Է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձից անմիջապես հետո, որը մարտի 31-ին կայացել Է Ավստրալիայի դաշնային խոհրդարանում, հայտարարել Է, որ «Զելենսկիի խնդրած լրացուցիչ օգնությունը կտրամադրվի»:

«Եվս 25 միլիոն ավստրալական դոլար կուղղորդվի պաշտպանական միջոցների, ռադիոտեղորոշման համակարգերի, ինչպես նաեւ պարենի եւ դեղորայքի գնմանը»,- ասել Է Մորիսոնը՝ նշելով, որ միջոցների ընդհանուր ծավալը, որոնք Կանբերան տրամադրել Է Կիեւի օգնության համար, կավելանա մինչեւ116 միլիոն ավստրալակյան դոլար (86,7 միլիոն ամերիկյան դոլար): Ավելի վաղ մարտին Զելենսկին բազմիցս տեսակապով հանդես Է եկել օտարերկրացի խորհրդարանականների այջեւ, այդ թվում ԱՄՆ- Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Գերմանիայի Բունդեստագի, Իսրայելի Կնեսետի, Լեհաստանի Սեյմի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի խորհրդարանների առջեւ:

Իր ելույթնեում նա շնորհակալություն Է հայտնել Արեւմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական եւ հումանիտար օգնության համար եւ կոչ Է արել ավելի մեծ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։

--00--ԿԿ