Սպառնացել են պայթեցնել Մոսկվայում ՀՀ դեսպանատունը`պահանջելով զորքը դուրս բերել Ղազախստանից

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News    

դեսպանատուն

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից:

Հանցագործները սպառնալիքներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների էլեկտրոնային փոստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Նրանք պահանջել են Ղազախստանի տարածքից զորքերը դուրս բերել։ Շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր և պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերվել։

 --00—ՄՀ