Հուլիսի 15-ի՝ Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

ինքնաթիռ

Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության՝ Դուբայ-Երևան չվերթը, որը նախատեսվում էր իրականացնել հուլիսի 15-ին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։

«Արմենիա» ավիաընկերության կողմից հավելյալ տեղեկատվության պարագայում դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։

Այլ մանրամասների հետ կապված՝ խնդրում ենք կապ հաստատել «Արմենիա» ավիաընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով +374 11 747777»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ