Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

մեքենա

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

այրել
հրդեհ

--00--ԱԹ