ԱՄՆ-ը 400 հազար դոլար կներդնի հայկական ժողովրդավարության համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Երևանում Ամերիկայի դեսպանությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Ծրագիրը նպատակ ունի «խթանելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգանքը և քաղաքական կրթությունը»:

Հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ լրատվամիջոցներին աջակցելուն, համացանցում ազատությանը, երիտասարդներին քաղաքացիական և քաղաքական քննարկումներում ներգրավելուն ու սոցիալական պատասխանատվության զարգացմանը։

--00—ԼՄ