Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Թուրքիա Կատար

Թուրքական և կատարական ընկերությունները Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարումն իրականացնելու շուրջ համաձայնության են եկել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Այս հարցը Թալիբանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու համար թուրքական և կատարական պատվիրակությունները մեկնել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։

Պաշտոնական այցով դեկտեմբերի սկզբին Կատար մեկնած թուրքական պատվիրակության և Կատարի միջև քննարկվել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի հարցը։

Քաբուլի օդանավակայանի մասին լրագրողների հարցին ի պատասխան Թուրքիայի  նախագահն ասել էր, որ Դոհա կատարած իր այցի օրակարգում եղել է նաև Աֆղանստանի օդանավակայանի համատեղ կառավարման թեման։

Կատարական և թուրքական կողմերը գտել են մասնավոր ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով։ Այդ ընկերությունների ներկայացուցիչները այդ թեման կքննարկեն միմյանց, ինչպես նաև թալիբների ներկայացուցիչների հետ։ Եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, հատկապես անվտանգության ոլորտում, մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի հարցը կյանքի կկոչվի»,- ասել էր Էրդողանը։

--00--ԱԹ