Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Աշխարհ

«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու Էին օդային նավահանգստի աշխատանքի համար: Ինչպես օգոստոսի 31-ին Al Jazeera հեռուստաաիքին հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, թալիբները պլանավոում են շուտով վերսկսել ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք օպերատիվ կերպով զբաղվում ենք օդանավակայանի աշխատանքի կարգավորմամբ: Կատարվում Է (օդային նավահանգստի) տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում, մասնավորապես, որպեսզի վերսկսվի միջազգային եւ ներքին ավիահաղորդակցությունը»,- ասել Է Մուջահիդը:

«Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին Al Jazeera-ի մեկաբանությունում հավելել Է, որ օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մի քանի օրվա ընթացքում: «Մենք պատրաստ ենք վերսկսելու օդանավակայանի աշխատանքը: Մենք դա կանենք (մի քանի) օրվա ընթացքում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ