«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

Թալիբան

«Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը և չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ շարժման անդամներին հրաման Է տրված պահպանել անշեղ կարգապահություն և չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմոբիլների երթևեկությանը: «Թալիբանը» նաև Աֆղանստանի բնակիչներին կոչ Է անում շարունակելու զբաղվել առօրյա գործերով և չդադարեցնելու տնտեսական գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ