«Թալիբան» շարժման խոսնակ. «Թուրքիան մեր եղբայրն է»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Թալիբան

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը  պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս նա, մասնավորապես, ասել էր. 

«Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»: 

Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT Arabi»-ն տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:

«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք  հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք:  Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա և ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսելու ցանկություն ունենալ»: 

Խոսնակ Մյուջահիդը նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աֆղանները պատասխանատու են Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և դեսպանատների անվտանգության համար, և որ ցանկացած այլ վերաբերմունք նրանք համարում են միջամտություն երկրի ներքին գործերին:

Թալիբան - իսլամիստական ծայրահեղական շարժում, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: 

Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելն է և շարիաթի օրենքներ հաստատելը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։

--00--ԱԹ