Աշխարհում կորոնավիրուսով վարակման 277 միլիոն 161 հազար 452 դեպք է գրանցվել

 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

կորոնավիրուս

 Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 միլիոն 161 հազար 452: Այս մասին Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություններից մահացածել է 5 միլիոն 377 հազար 204 մարդ։

Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգները է, որտեղ հաստատվել է 51 միլիոն 545 հազար 991 վարակակիր, մահացածների թիվը երկրում հասել է 812 հազար 69-ի:

Վարակվածների թվով երկրորդը Հնդկաստանն է, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 34 միլիոն 765 հազար 976-ի, իսկ հետևանքներից մահացածների թիվը հասել է 478 հազար 759 մարդու։

Աշխարհում վարակվածների թվով երրորդը Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 222 հազար 928 հիվանդացած, որից մահացել է 618 հազար 91 մարդ:

--00—ՄՀ