Լոռիում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8119-ի

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

կորոնավիրուս

Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ հունվարի 13-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը Լոռու մարզում 8119 է: Մինչ օրս առողջացել է 7458 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը 135 է:

Ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր:

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված անձանց բուժումն իրականացվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ այս պահին բուժվում է 3 քաղաքացի, և Սպիտակի բուժկենտրոնում՝ 70 հիվանդ։

Թեև ներկայումս հիվանդության նվազման միտում կա, սակայն հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մեկնարկի կապակցությամբ կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կաննոները, լինել զգոն՝ նշված է մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

--00—ՄՀ