ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

կորոնավիրուս

Ողջ աշխարհում ավելի քան 15 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով անցյալ շաբաթվա ընթացքում: Սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ժամանակահատվածի համար:

Այս մասին հայտնում է«Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագիրը։

Հունվարի 3-9-ի համեմատ անցյալ շաբաթ վարակվածների թիվն աճել է 55 տոկոսով, միևնույն ժամանակ մահացության մակարդակը գրեթե նույնն է մնացել:

Վարակվածության տվյալների աճի մասին տեղեկություն է ստացվել ԱՀԿ 6 տարածաշրջանից, միայն Աֆրիկայում է 11 տոկոս նվազում նկատվել: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում վարակման նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցվել՝ 418 տոկոսով, որին հաջորդում է Խաղաղ օվկիանոս արևմտյան շրջանը՝ 112 տոկոսով:

Միևնույն ժամանակ մահվան ելքով դեպքերի թիվն աճել է Աֆրիկայում՝ 84 տոկոսով, Ամերիկայում՝ 26 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում նվազել է 10 տոկոսով, Հարավարևելյան Ասիայում՝ 6 տոկոսով, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթում ԱՀԿ-ն 15 154 666 հաղորդում է ստացել կորոնավիրուսով վարակումների և 43 461 հաղորդում՝ մահերի մասին:

--00—ՄՀ