ԼՂ պատերազմը խորհրդանշական էր. սա պայքար չէր հանուն հողի, այլ «Հայոց ցեղասպանություն 2» էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Կրոնական ազատությունը վտանգված է Միջին Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի «կողմնակալությունն» է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը: Այս մասին գրում է ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինն իր հոդվածում, որը հրապարակվել է Washington Examiner-ում։

Հեղինակը կարծում է՝ ԱՄՆ-ն աչք է փակում քրիստոնյաների դեմ մի շարք գործողությունների վրա, և որ քրիստոնյաները հաճախ են հայտնվում նշանակետում:

«Ուշադրություն դարձրեք՝ 2020-ին տեղի ունեցած ղարաբաղյան հակամարտությունը Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին, երբ Թուրքիան և Ադրբեջանը համընդհանուր ուժերով հարձակում նախաձեռնեցին Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչության դեմ, համընկավ Օսմանյան կայսրության կողմից Հայաստան ներխուժման 100-ամյա տարելիցին: Խորհրդանշականությունը հստակ էր. սա պայքար չէր հանուն հողի, այլ «Հայոց ցեղասպանություն 2» էր»,- գրում է հեղինակը:

Մայքլ Ռուբինը նաև հիշեցնում է, որ Բայդենը պահեց իր խոստումը և ճանաչեց ցեղասպանությունը, սակայն դրանից 2 օր անց Բլինկենը հայտարարեց Ադրբեջանին նոր օգնություն ուղարկելու մասին՝ գումար, որը օրինականորեն պահանջում էր, որ Ադրբեջանը վստահեցնի, որ հրաժարվում է ռազմական գործողություններց:

Վերլուծաբանը նաև հիշեցնում է, որ անցյալ ամիս ևս ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ սպանելով տասից ավելի զինվորականի:

«Բլինկենի արձագանքը կողմնակալ էր՝ ուղղված երկու կողմերին՝ երբեք չնկատելով, որ հարձակում իրականացնողը միշտ միևնույն կողմն է»,- գրում է նա:

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ