Գեղարքունիքում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար
24News-ի տեղեկությունը հաստատվեց՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Ըստ ՊՆ-ի՝ պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992 թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների  հետևանքով զինվոր է մահացել: 

--00—ԼՄ