Շուշիի Մշակույթի տանը 27 ոստիկանի զոհվելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Շուշիի մշ տուն

2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում զորակոչված շուրջ 500 ոստիկաններին հավաքելու և դրա հետևանքով մեկ հրթիռի հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ՝ «իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիել Իոաննիսյանը։

Այն, մասնավորապես, հարուցվել է ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

«Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարի ազատազրկում: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ապագայի համար առավել կարևոր է ոչ թե այս սխալի մեղավորներին պատժելը, այլ ոստիկանության ղեկավար կազմին պատերազմի ժամանակ գործելուն կրթելը:

Հիշեցնեմ, որ 500 ոստիկանների հրամանատարին (ով Լոռվա մարզային ոստիկանապետն էր) որևէ մեկը երբեք չի կրթել, թե ինչ վտանգներ կան ռազմաճակատում, դրա թիկունքում ու ինչպես ապահովել ռազմաճակատ մեկնող զորքի անվտանգությունը: Արդ, ոստիկանության և մոբիլիզացիայի ենթակա մյուս ուժայինների ղեկավար պաշտոնյաները պատերազմի ժամանակ գործելու հմտությունների դասընթացների ու վերապատրաստումների կարիք ունեն», - գրել է Իոաննիսյանը։

--00--ԱԹ