Ամբողջությամբ պատվաստվածները 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:

Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`

6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,
11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»:

--00--ԱԹ