Քոչարյանը կովիդ-կոնտակտավոր է և մեկուսացման պատճառով ներկա չէ դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է COVID-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց, խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։

--0--ԿԿ