Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․

Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը եւ մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է փոխնախարարը։

--00--ԱՀ