Գորիսում մարդիկ ընտրել են Առուշ Առուշանյանին, այլ ոչ թե ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Գորիսում մարդիկ ընտրել են Առուշ Առուշանյանին, այլ ոչ թե ընդդիմությանը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա համոզմամբ, Գորիսի և Գյումրու ընտրությունների արդյունքները վերաբերմունք էին իշխանության նկատմամբ։

«Փաստացիորեն, մարդիկ չեն ուզում, որ տեղական իշխանությունը լինի ՔՊ-ի շարունակությունը, իսկ եթե ընդդիմությունը այդքան ոգևորված է Գորիսի ընտրությամբ, ապա թող իրենց անուններով մասնակցեին»,-նշեց Նավասարդյանը։ Նա համոզված է, որ խնդիրը ՏԻՄ համակարգերի չկայացած լինելն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։