Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամերի հայտնվելուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է նոր շտամենրի զարգացման եւ տնտեսական անկման շարունակման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ Է տալիս զարգանալ և աճել՝ աշխարհը մատնելով Էլ ավելի շատ զոհերի և շարունակելով տնտեսական անկումը»,- Twitter-ում գրել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ «առանց համակարգված և հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում»։

--00—ՄՀ

Տեսանյութեր