Կորոնավիրուսի պատվաստանյութը ամենուրեք, բոլորի համար պետք է հասանելի լինի. Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ թվիթերյան միկրոբլոգում կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի անհրաժեշտության մասին գրառում է արել:

«Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար մեզ անհրաժեշտ է համաշխարհային կոալիցիա։ Այդ պատվաստանյութը ամենուրեք, բոլորի համար պետք է հասանելի լինի։ Սա պետք է դիտարկվի որպես համաշխարհային հանրային շահ»,-գրել է Անտոնիո Գուտերեշը։