ՌԴ Պերմի երկրամասում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

ոստիկանություն

Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն է իրականացրել, տուժածներ չկան։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ աշակերտը դպրոց է եկել զենքով և հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին։ Հրաձգության պահին դպրոցում եղել է միայն պահակը, վերջինս չի տուժել։

Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են:  

--00—ՄՀ