Նոր Եզնկա գյուղում 350 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եզնկա գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 16:40-ին: Այրվել է մոտ 350 հակ կուտակած անասնակեր:

--00—ԼՄ