Ալագյազում 250 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։54-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 7-րդ փակուղու տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, մարվել՝ 22։14-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

--00—ԼՄ