Honda-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

վթար

Հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:    Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:  

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:  

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: 

 --00—ՄՀ