Արարատում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

6c573f712fd890820e491af18b7c567d_1674973411

Այսօր՝ հունվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Վիրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 25-30 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» ԲԿ և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Մասիս» ԲԿ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ