Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 15-ը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 195 դեպք, որից 30-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 55, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, ծեծի՝ 6, զենք-զինամթեքի առգրավման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման ու ծանր վիրավորանք հասցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, որսագողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 79 պատահար. 2 մարդ զոհվել է, 118-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր