12 հետախուզվող կամավոր է ներկայացել, 4 անհետ կորած հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 29, խարդախության՝ 15, ընտրությունների հետ կապված դեպքերի՝ 11, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, հարկերից խուսափելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, խոշտանգման, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, փաստաթղթի կեղծիքի, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ