ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման. Անատոլի Սիդորով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունների ավարտին գեներալ-գնդապետը հայտարարել է․ «ՀԱՊԿ-ն պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման․ դա հաշվի առնելով էլ անցկացվել են ներկայիս զորավարժությունները»։

Հիշեցնենք, որ Թալիբներն օգոստոսի 15-ի առավոտյան հայտնվել էին մայրաքաղաք Քաբուլի մատույցներում, որն աֆղանական վերջին խոշոր քաղաքն էր, և որը գտնվում էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ ԱՄՆ-ի զինվորականները լքել են Աֆղանստանը։

--00—ԼՄ