Երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում․ վաղ առավոտյան 6,4, այնուհետև 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

l-KKeyDkddFt

Աֆղանստանի Հերաթ նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ նշելով, որ ցնցմանը հաջորդել է 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս 2 երկրաշարժ:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հերաթ նահանգային վարչական կենտրոնից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ UTC ժամանակով 3:36-ին:

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

--00—ՅՄ