Վլադիմիր Պուտինն է առաջարկել, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկվի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, նրան աջակցել են կազմակերպության բոլոր անդամները։ Այդ մասին ճեպազրույցի շրջանակում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ի երեկոյան կլինի Երևանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ։ 

--00—ԼՄ