Երեւանի Արզումանյան 32 շենքի դիմաց 59-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի  32 շենքի դիմաց կնոջ դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

--00--ԱՀ