Ամերիկահայ Ժիրայր Ռաթևոսյանը պաշտոն է ստացել ԱՄՆ պետքարտուղարությունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հրամանագրով համաշխարհային առողջապահության և մարդու իրավունքների պաշտպան ամերիկահայ Ժիրայր Ռաթևոսյանը պաշտոն է ստացնել ԱՄՆ պետքարտուղարության գրասենյակում․ նա կհամակարգի ՁԻԱՀ-ի և գլոբալ առողջապահության դիվանագիտության աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Armenian weekly պարբերականը:

Ռաթևոսյանը զբաղեցրել է գլխավոր խորհրդականի պաշտոնը, որի շրջանակում կաջակցի ԱՄՆ նախագահի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ծրագրի վերահսկողությանը: Դա կյանքեր փրկող ծրագիր է, որը մոտ 85 մլրդ դոլար է ներդրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային արձագանքման գործում:

«ԱՄՆ նախագահի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրում աշխատանքը առողջապահության  ոլորտում հավասարություն և սոցիալական արդարություն ապահովելու մեծ հնարավորություն է ընձեռում»,-հայտարարել է Ժիրայր Ռաթևոսյանը:

--00—ԼՄ