Ժիրայր Ռաթևոսյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ ԱՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դդ

 

Այսօր հանդիպել եմ հանրային առողջապահության մասնագետ, մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ ԱՎանեսյանը․

«Մեծ է նրա դերը մեր երկրում` ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Հեպատիտ Ց-ի և այլ հիվանդությունների) կանխարգելման և բուժման աշխատանքներում։

Այսօր էլ Ժիրայր Ռաթևոսյանը նպաստում է, որ Հեպատիտ Ց-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը լինի հասանելի, և համատեղ ջանքերով հասնենք այդ հիվանդության էլիմինացմանը մեր երկրում։

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն ու միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած առողջապահական խնդիրները։

Ի նշան երախտագիտության` Ժիրայր Ռաթևոսյանին հանձնեցի շնորհակալագիր»,- նշել է նա։ 

--00—ՍՊ