ԱՄՆ Պետքարտուղարությունն Ուկրաինա մեկնող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել կտակ գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

պետդեպ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնող իր երկրի քաղաքացիներին ճամփորդությունից առաջ ԴՆԹ օրինակներ թողել, կտակ գրել, ինչպես նաև մտերիմների հետ քննարկել երեխաների խնամակալության հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք կոչ անել խուսափել Ուկրաինա ճամփորդություններից։ Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ քաղաքացին որոշել է մեկնել այդ երկիր, ապա խորհուրդ ենք տալիս ճամփորդությունից առաջ ԴՆԹ օրինակներ թողել, ժառանգության կտակ գրել, ինչպես նաև հարազատների հետ խորհրդակցել երեխաների հնարավոր խնամակալության հարցը», - ասված է Պետքարտուղարության հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ չնայած Արևմուտքը պաշտոնապես չի մասնակցում Ուկրաինայում ընթացող պատերազմին, սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների բազմաթիվ քաղաքացիներ «իբրև» կամավոր մեկնում են Ուկրաինա՝ ռուսական զորքերի դեմ պատերազմելու համար։ Այս հարցում հատկապես ակտիվ են Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Վրաստանի քաղաքացիները։

--00--ԱՀ