ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Ադրբեջան. կքննարկվի նաև ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ռիքեր

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Ադրբեջան: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի այցը կտևի 2 օր։ Նպատակը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, երկկողմ և տարածաշրջանային գերակայությունների խթանումն է։ Հանդիպումներ են նախատեսված իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների օրակարգում է լինելու նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

--00—ԼՄ