ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ԱՄՆ-ն ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը: Այս մասին նշված է Պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում:

«Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում:

Մենք ընդգծում ենք նաև պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի՝ միջազգային պարտավորություններին համապատասխան կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:

--00—ԼՄ