Խոշոր վթար՝ Արագածոտնում. բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը, BMW-ն գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի «BMW X5» մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած «Mercedes E-200» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել:  

Բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:

Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը: 

--00—ԼՄ