Լոռու մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Astra-ն․ կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

10a81e50-dd91-4407-91c7-0d210b03598a.jpg

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ- փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։ 

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 
​​​​​​​
--00--ԶՀ