Շիրակի մարզում խոշոր վթարից հետո հիվանդանոց տեղափոխվածներից 29-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

Փետրվարի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում  մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Ալեն Ասատրյանը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, գրում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 14։10-ի սահմանում, Գյումրիի բնակիչ 41-ամյա Բարեղամ Տիգրանյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89 կմ-ի Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Ա․ Ասատրյանը և մյուս ուղևորը՝ Գյումրիի բնակիչ 29-ամյա Միհրան Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։10-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

--00—ԼՄ