Խոշոր ավտովթար՝ Լոռիում. բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինս գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

Մայիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմանում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչների՝ 27-ամյա Սերոբ Մինասյանի վարած «Mecedes» և 40-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

նկար

Բախման հետևանքով «Audi»-ն գլխիվայր շրջվել է, իսկ Ա. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ